Հետաքրքիր է

ՀՀ նախագահի նոր հայտարարությունը

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս…



Իշխանական մեքենան ջախջախվում է. քիչ առաջ հրաժարական ներկայացրեց Շիրակի մարզպետը

Րոպեներ առաջ հրաժարականի դիմում է գրել ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Այս մասին տեղեկացրել են Շիրակի մարզպետարանից: Հիշեցնենք, Արթուր Խաչատրյանը ՀՅԴ անդամ էր: Քիչ առաջ ՀՅԴ-ն պաշտոնական որոշում էր կայացրել՝ լքել իշխանական կոալիցիան:


«Սթափվեʹք… Հստակվեʹք». Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ուղերձով դիմել է ոստիկանությանը և հանրությանը, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: «Հարգելի համաքաղաքացինե´ր: Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների…


Պաշտոնաթող Սերժ Սարգսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

Պաշտոնաթող Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀԿ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է. «Հարգելիներս, Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց…


«Ծառուկյան» դաշինքը ժողովրդի հետ է, ոչ թե Նիկոլի և չի պատրաստվում ձայները տալ որևէ մեկին

«Ծառուկյան» դաշինքը միացել է Նիկոլ Փաշինյանի բողոքի շարժմանը, բայց դա չի ենթադրում, որ անվերապահորեն աջակցում է նրա թեկնածությունը։ ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։ Այդ մասին Sputnik…


Հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը։ Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի…


Ալեքսեյ Նավալնին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Սերժ Սարգսյանին

Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին յութուբի իր վիդեոբլոգում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Սերժ Սարգսյանին, Հայաստանում տիրող կոռուպցիոն իրավիճակին և գովեստի խոսքեր հղել հայ ժողովրդին: Ալեքսեյ Նավալնին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և…


Վարույթ է ընդունվել Էրեբունիում ցուցարարների վրա դիմակավորված անձանց հարձակման վերաբերյալ քրգործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու…


«Զվարթնոց» օդանավակայանում Կարեն Կարապետյանին մասնավոր ինքնաթիռ է սպասում

Վերջին ժամերին տեղի ունեցող իրադարձություններից հետո ՀՀԿ-ում և նրան հարող կուսակցություններում առնետավազք է սկսվել: Շարժմանը միացել ու միանում են իշխանական և նրանց հարող բազմաթիվ ներկայացուցիչներ: Իշխանական բուրգը փլուզվում է: Ասում են, որ Կարեն Կարապետյանը հայտնվել…