Հնդկաստանում հիվանդի ստամոքսից ավելի քան 600 հատ մեխ են հանել

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հնդկաստանում վիրաբույժները հոգեական խանգարում ունեցող հիվանդի ստամոքսից ավելի քան 600 մեխ են հանել: Այդ մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը:
Բացառիկ վիրահատությունն իրականացրել են Կալկութայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները: Վիրաբույժ Սիդդհարթհի Բիսվասի խոսքով՝ հիվանդի ստամոքսը բառացիրոեն լցված է եղել մեխերով: Ստամոքսը բոլոր մեխերից մաքրելու համար բժիշկները հզոր մագնիս են կիրառել:
«Նա հոգեկան խանգարմամբ է տառապում և ձեռքի տակ հայտնված ցանկացած իր կուլ տալու սովորություն ունի: Բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ ստամոքսում այդքան մեխ կտեղավորվի»,- լրագրողներին ասել է հիվանդի հարազատներից մեկը:

Be the first to comment on "Հնդկաստանում հիվանդի ստամոքսից ավելի քան 600 հատ մեխ են հանել"

Leave a comment

Your email address will not be published.


*