Ինքնասպանություն Երեւանում․ հայտնաբերվել է կնոջ դի ու նամակ՝ «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք»

 

Երևանում  մի քաղաքացի ինքնասպանություն է գործել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ.Ք.-ն է:

Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա»:

Դատաբժշկի նախնական եզրակացութհան համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ձեռագրաբանական:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://news.am/arm/news/521402.html

 

Be the first to comment on "Ինքնասպանություն Երեւանում․ հայտնաբերվել է կնոջ դի ու նամակ՝ «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք»"

Leave a comment

Your email address will not be published.


*