Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ լինել, հայտարարել են գիտնականները

 

Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ 40-60 տարեկանից հետո քնի որակի վատթարացումը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների ի հայտ գալու մասին, հաղորդում է Medicalxpress-ը:

Հետազոտողները նշում են, որ վատ քունը կարող է ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցային թանձրուկների կուտակման պատճառ դառնալ, որոնք, իրենց հերթին, նախորդում են Ալցհեյմերի հիվանդությանը:

Այնուամենայնիվ, փորձագետները հավելել են, որ չափազանց հազվադեպ է պատահում, որ այս սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի նշաններ չնկատվեն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ որպես վտանգավոր հիվանդությունների զարգացման կանխարգելիչ միջոց պետք է աշխատել քնի պայմանների բարելավման ուղղությամբ:

Նրանք նաև կոչ են արել մարդկանց ժամանակին ախտորոշվել և բուժել ապնոէն, որը քունը խանգարող խռմփոցի պատճառն է:

Be the first to comment on "Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ լինել, հայտարարել են գիտնականները"

Leave a comment

Your email address will not be published.


*