An-24-ի բորտուղեկցորդուհու կողերը կոտրել են խուճապի մատնված ուղևորները

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վթարի ենթարկված An-24 ինքնաթիռի ուղևոր Սերգեյ Զելենովսկին պատմել է միջադեպից հետո ինքնաթիռի ներսում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ նա վերջինն է լքել ինքնաթիռը:

Նա պատմել է, որ բորտուղեկցորդուհին օգնել է տարհանել մարդկանց և վնասվածք է ստացել առաջացած հրմշտուքի պատճառով:

«Բորտուղեկցորդուհին օգնում էր: Նրա կողերը վնասել էին առաջացած հրմշտուքի պատճառով, երբ խուճապ սկսվեց, մարդիկ սկսեցին բղավել»,- պատմել է Զելենովսկին:

Նա նշել է, որ բորտուղեկցորդուհին կարողացել է բացել ինքնաթիռի պոչի հատվածի վթարային դռները:

Be the first to comment on "An-24-ի բորտուղեկցորդուհու կողերը կոտրել են խուճապի մատնված ուղևորները"

Leave a comment

Your email address will not be published.


*