Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո ու քո անցած ուղու, ապա նաեւ՝ իմ հանդեպ. Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին

 

Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ իր հասցեին արված հայտարարություններին:

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ նշել է. «Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ:

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»:

«Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся». Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին

«Թռչկոտում էր, հիստերիայի մեջ էր ընկել, եսիմ ինչերի մեջ էր ընկել». Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://news.am/arm/news/521636.html

 

Be the first to comment on "Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո ու քո անցած ուղու, ապա նաեւ՝ իմ հանդեպ. Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*