Մեծ Բրիտանիայում աղետ են համարում դպրոցում բացառապես համակարգչով ուսուցում պահանջելը

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

2019-ի մայիսին գրել էի, որ Գերմանիայում 6.2 մլն մարդ չի կարողանում ձեռագիր գրել, ինչը, ըստ գերմանացի հետազոտողների, խիստ բացասաբար է ազդել այդ մարդկանց գրագիտության և զարգացման մակարդակի վրա (հղումն՝ այստեղ):

Այժմ նույնպիսի խնդրի մասին են բարձրաձայնում բրիտանացի հետազոտողները: 1997-ից այդ երկրի կրթական ոլորտում լայնորեն կիրառվում են համակարգիչներն ու այսպես կոչված նորարարական մեթոդները: Դրա արդյունքում բրիտանացի երեխաների մոտ զանգվածաբար նահանջել է ընթերցանության նկատմամբ հակումը, փոխարենն ավելացել է կախվածությունը համակարգչային ծրագրերից և խաղերից:

Բժիշկներն ահազանգում են, որ գրիչից հրաժարվելու պատճառով հատկապես տարրական դասարանների երեխաների մոտ առաջացել են մանր մատորիկայի (մատներով աշխատելու) խնդիրներ, իսկ բժշկությունը վաղուց է բացահայտել, որ մատորիկան ուղիղ գծով կապված է ուղեղի կիսագնդերի հետ փոխադարձ զարգացմամբ:

Դպրոցներում համակարգչին առաջնայնություն տալով՝ բրիտանական կրթական համակարգը տարիների ընթացքում երեխաների մոտ նաև ագրեսիայի մեծ չափաբաժին է ավելացրել: Դա այսօր ընդունում են նաև ոլորտի պատասխանատուները: Տարեկան գրեթե 1000 պատանու սպանություն է լինում համակարգչային ագրեսիայի պատճառով:

Ըստ Անգլիայի կրթական զարգացման հետազոտական կենտրոնի՝ 2020 թվականից Մեծ Բրիտանիայում պետք է մասնակի փոփոխություններ կատարվեն կրթական համակարգում՝ համակարգիչների չափաբաժինը կրճատելով 80%-ով:

Be the first to comment on "Մեծ Բրիտանիայում աղետ են համարում դպրոցում բացառապես համակարգչով ուսուցում պահանջելը"

Leave a comment

Your email address will not be published.


*