Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)

 

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում հղի կինը մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://news.am/arm/news/517964.html

Be the first to comment on "Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*