GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց.

 

«Ժամանակ»-ը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը:

Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ: Երբ գալիսը վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա:

Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում և ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://mamul.am/am/news/153198

Be the first to comment on "GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց."

Leave a comment

Your email address will not be published.


*