4 միջոց, որոնք կօգնեն բարելավել տեսողությունն առանց վիրահատական միջամտության

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Տեսողական խնդիրները շատ տարածված են, սակայն քչերն են մտածում այն մասին, որ տեսողության վրա ազդում են ոչ միայն արտաքին անբարենպաստ գործոնները, այլև հոգեբանական տարբեր խնդիրները: Մասնագետները ներկայացրել են 4 միջոց, որոնց օգնությամբ կարելի է բարելավել տեսողությունն առանց վիրահատությունների և դեղամիջոցների: Ունենալ պատասխանատվության զգացում Այժմ համացանցում կան բազմաթիվ նյութեր, որոնք օգնում են այս կամ այն մեթոդի օգնությամբ վերականգնել տեսողությունը, սակայն նման նյութերին շատ քչերն են պատշաճ ուշադրություն դարձնում:Բժիշկները սովորաբար թերահավատորեն են մոտենում ոչ ավանդական բժշկության մեթոդներին, սակայն կան այնպիսինները, որոնք արժանի են ուշադրության: Օրինակ՝ շատ արդյունավետ է «աչքերի յոգան», որը հանգստացնում է ոչ միայն աչքերի մկանները, այլև միտքը: Այս մեթոդի հեղինակը նշում էր, որ տեսողությունը վատանում է հոգեբանական լարվածության հետևանքով, որն առաջանում է, երբ մարդը ջանքեր է գործադրում որևէ բան տեսնելու համար: Այս մեթոդի համար կիրառվող վարժությունները (ձեռքով աչքերը փակել, գլուխը ճոճել, թարթել, նայել տարբեր ուղղություններով և այլն) շատ հաճախ օգտագործվում են նաև այլ մասնագետների կողմից: Փոխել մոտեցումը Ակնաբույժներն ընդունում են, որ սթրեսը նույնպես կարող է ազդել տեսողության վրա: Բացի այդ, տեսողության վատացման ու հոգեբանական խնդիրների միջև կապը հայտնաբերել են նաև հոգեբանները, ուստի տեսողական խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև հոգեբանական խնդիրներին: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի հասնել ծայրահեղության և պատճառները փնտրել միայն հոգեբանության ոլորտում: Օրինակ՝ եթե մարդը ժամանակին գանգուղեղային վնասվածք է ստացել, ապա առաջին հերթին պատճառը հարկավոր է այդտեղ փնտրել: Հարկ է հիշել, որ տեսողության վատացումը պայմանավորված է լինում հոգեբանական պատճառներով միայն այն դեպքում, երբ խնդրին ի հայտ է գալիս կտրուկ և բժշկական տեսանկյունից ոչ մի կերպ չի բացատրվում: Շատ հաճախ տեսողությունը վատանում է, երբ մարդը բառացիորեն չի ցանկանում որևէ բան տեսնել (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը): Այս դեպքում հոգեբանական ու տեսողական խնդիրներից բացի կարող են առաջանալ նաև համակարգային հիվանդություններ, քանի որ մարմինն իր վրա է վերցնում այն խնդիրների մի մասը, որոնք մարդը չի կարողանում հոգեբանորեն հաղթահարել: Եթե տեսողության վատացումը պայմանավորված է հոգեբանական խնդիրներով, ապա շատ արդյունավետ կարող է լինել հոգեթերապիան: Ընդ որում՝ նման դեպքերում ավելի հեշտ է վերականգնել երեխաների տեսողությունը, քանի որ նրանց բուժումը սովորաբար ավելի արագ է ընթանում և ավելի արդյունավետ է լինում: Ջանքեր գործադրել Չինական բժշկության մասնագետները նույնպես ընդունում են, որ հույզերն ազդում են տեսողության վրա: Նրանք նաև կարծում են, որ աչքերը լյարդի «արտաքին անցքերն» են, ուստի այն ինչ վնասակար է լյարդի համար, վնասակար է նաև տեսողության համար: Առաջին հերթին՝ սա վերաբերում է զայրույթին ու դյուրագրգիռությանը: Տեսողությունը կարելի է մի փոքր կարգավորել կամ գոնե կանխել դրա հետագա վատացումը չինական հատուկ դեղամիջոցների օգնությամբ: Սակայն այս հարցում արդյունավետ կլինի նաև ինքնուրույն մի փոքր ջանք գործադրելը: Այս պարագայում առաջին հերթին հարկավոր է նախապատվությունը տալ լյարդն ու արյունը սնուցող մթերքին: Բացի այդ, խորհուրդ է տրվում օրական 2 անգամ 5-10 րոպե տրամադրել աչքերի շուրջը գտնվող որոշակի կետերի մերսմանը: Սակայն մասնագետները նշում են, որ տեսողությունը զգալիորեն բարելավելու ամենաարդյունավետ միջոցն ասեղնաբուժությունն է: Հավատալ լավ արդյունքին Իրականում մարդիկ նայում են աչքով, սակայն տեսնում է գլխուղեղը: Առաջինը ստանում է պատկերն ու փոխանցում այն երկրորդին, որն էլ մեկնաբանում է, ուստի տեսողությունը բարելավելու համար հարկավոր է ստիպել, որ գլխուղեղը լավ «տեսնի»: Այս նպատակով ստեղծվել է մի հրեական բջջային հավելված, որը կոչվում է GlassesOff: Հավելվածի ստեղծողների հավաստմամբ՝ այն ընդամենը 3 ամսում հատուկ վարժությունների միջոցով կօգնի զգալիորեն բարելավել տեսողությունը, ազատվել գլխացավերից ու աչքերի հոգնածությունից: Հատագայում արդյունքի պահպանման համար բավական կլինի կատարել վարժություններն ամսական ընդամենը 1-3 անգամ: Սակայն հարկ է հիշել, որ անկախ ընտրված մեթոդից, տեսողության բարելավման համար հարկավոր է անպայման դրական տրամադրվել և վստահ լինել, որ այդ մեթոդն արդյունավետ կլինի: Պետք չէ սպասել հրաշքներին: Հարկավոր է ինքնուրույն սկսել միջոցներ ձեռնարկել, ամեն օր ժամանակ հատկացնել վարժություններին և ուշադրությունը սևեռել սեփական անձին, քանի որ միայն այս կերպ հնարավոր կլինի լավ արդյունքի հասնել:

Be the first to comment on "4 միջոց, որոնք կօգնեն բարելավել տեսողությունն առանց վիրահատական միջամտության"

Leave a comment

Your email address will not be published.


*