Գլխացավերի տեսակները և դրանց բուժման եղանակները

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Գլխացավը, ինչպիսին էլ որ այն լինի անտանելի է:  Գլխացավին դիմանալը  դժվար է և ցավն ի հայտ գալու դեպքում անմիջապես ցավազրկող ենք խմում: Պետք է տարբերել գլխացավերը և իմանալ, թե  որ դեպքում ինչ անել: Կլաստերային գլխացավեր Կլաստերային  գլխացավերի  ժամանակ   ցավը զգացվում է  դեմքի մի կողմում և կարող է ուղեկցվել  այդ կողմի այտուցով, կարմրությամբ,  քրտնոտությամբ: Կլաստերային  ցավի ժամանակ  քիթը կարող է խցանվել, և աչքից կարող է արցունքահոսություն լինել: Այդ ցավերը  լինում են էպիզոդիկ,  կարող են տևել 15 րոպեից մինչև 3 ժամ: Բուժում- քթանցքերից յուրաքանչյուրին քսել  կապսաիցինով մազ, որը ստանում են կծու պղպեղից և ցավը կմեղմանա:   Միգրեն Միգրենի ժամանակ  գլխի խորքում զգացվում է պուլսացիա,  որպես կանոն միակողմանի,  այդ ցավը կարող է տևել մի քանի օր:  Միգրենով տառապող մարդիկ զգայուն են լույսի և ձայնի նկատմամբ: Այդ ցավերի ժամանակ լինում են նաև  սրտխառոց,  փսխում,: Կանանց մոտ ավելի հաճախ է նկատվում միգրենը քան տղամարդկանց: Բուժում – օմեգա -3 ճարպաթուներ,  վիտամին В 12, մագնիում: Լարված գլխացավեր Այս տիպի ցավը  ի հայտ է գալիս  բութ ցավի տեսքով,  և ցավի զգացողությունը տարածվում է ողջ գլխում: Մարդու մոտ կարող է դիտվել ցավ  պարանոցի կամ ուսի մկանների  շրջանում:  Այս ցավերը  պայմանավորված էն սթրեսով և կարող են ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով: Բուժում —  ցավը մեղմելու համար խմել  կոճապղպեղով   կամ անանուխով թեյ: Սինուսային գլխացավեր Հաճախ սա շփոթում են միգրենի հետ:  դրանք իսկապես իրար շատ նման են: Բայց առաջացման պատճառը տարբեր է: Սինուսային գլխացավեր ունենում են սեզոնային ալերգիա կամ սինուսիտ ունեցող մարդիկ: Սինուսային գլխացավը  կարող է նաև սինուսի  ինֆեկցիայի  ախտանշան լինել: Բուժում – հնարավորին շատ հեղուկներ, հատկապես տաք ջուր, կիտրոնով թեյ և ինֆեկցիաների դեմ պայքարող միջոցներ:

Be the first to comment on "Գլխացավերի տեսակները և դրանց բուժման եղանակները"

Leave a comment

Your email address will not be published.


*