Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված վերամբարձ կռունկից․ նրանք 3 ժամ մնացել են օդում

 

ԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 18 շենքի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Փրկարարները վերամբարձ կռունկից իջեցրել են Մ.Դ.-ին (ծնված 1977 թ.) և Վ.Ս.-ին (ծնված 1970 թ.):

https://news.am/arm/news/513320.html

Be the first to comment on "Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված վերամբարձ կռունկից․ նրանք 3 ժամ մնացել են օդում"

Leave a comment

Your email address will not be published.


*