Քոչարյանի համար Արցախի նախագահի միջնորդությունը հարցեր է առաջացրել. Փաշինյան

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար դատարանին դիմելու միջորդության մասին,  սակայն նա մտադիր չէ միջամտել այդ հարցին: Ուրբաթ ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Փաշինյանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ  տարբեր տեսակետների առկայությունը չի ազդի Երեւանի եւ Ստեփանակերտի հարաբերությունների վրա, պարոն Փաշինյանը զգուշորեն է պատասխանել, գրում է «Ъ»-ն:

Քաղաքական գործչի խոսքով՝ նա կարող է բարոյական տեսանկյունից հասկանալ պարոն Սահակյանին, սակայն քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր են առաջանում:

«Օրինակ, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դատարանում որեւէ գործ լինի, ինչպես նրանք կվերաբերվեին, եթե ես էլ նույն կերպ փորձեի որեւէ մեկի համար երաշխավորել: Եվ պետք է հստակեցնել՝ որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»,— ասել է վարչապետը:

Նա պարզաբանել է, որ իմացել է Բակո Սահակյանի գալու մասին եւ անձնական զրույցում իր կարծիքը հայտնել նրա արարքի մասին: Սակայն, թե ինչպիսին է այն եղել, պարոն Փաշինյանը հրաժարվել է բացահայտել:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատաքննությունը հայ հասարակությունում լայն աջակցություն ունի, իսկ ոմանք մեղադրյալի աթոռին կցանկանային տեսնել նաեւ եւս մեկ նախագահի՝ Սերժ Սարգսյանին:

«Ես անկեղծ կասեմ. մարդիկ ինձ ուղղակիորեն քննադատում են նրա համար, որ Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա ազատության մեջ է: Պարզապես մարդիկ չէ, այլ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ»: Սակայն պարոն Փաշինյանը հիշեցրել է, որ նման հարցերը որոշում են քննչական մարմինները եւ ոչ քաղաքական նկատառումներով: Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, «Սերժ Սարգսյանը վաղուց բանտում կլիներ»:

https://news.am/arm/news/513286.html

Be the first to comment on "Քոչարյանի համար Արցախի նախագահի միջնորդությունը հարցեր է առաջացրել. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*