հունգարական կարկանդակ ու վայելում մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ

 

Բաղադրիչներ Խմորի համար՝ կարագ — 200 գ ձու — 1 հատ շաքարավազ — 80 գ ալյուր — 500 գ խմորիչ (չոր) — 3 գ փխրեցուցիչ — 1 թ/գ Միջուկի համար՝ ջեմ դեղձի — 400 գ ընկույզ — 200 գ շաքարավազ — 2 ճ/գ Գլազուրի համար՝ շոկոլադ սև — 200 գ սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 100 մլ Պատրաստման եղանակը Ալյուրը, փխրեցուցիչը, խմորիչն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։ Ստացված զանգվածը խառնում ու ավելացնում ենք ձուն։ Ավելացնում ենք հալեցրած կարագը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

կարկանդակ-8

Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում: Պատրաստում ենք միջուկը, որի համար ընկույզը մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու դեղձի ջեմը և խառնում ենք: Խմորը բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունաձև մասերի: Շերտերից մեկը դնում ենք ալրապատ ձևամանի մեջ:

կարկանդակ-12

Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք: Դնում ենք երկրորդ շերտը, կրկին պատում ենք միջուկով, ապա ծածկում ենք երրորդ շերտով: Թողնում ենք 20-30 րոպե, որ հանգստանա, ապա թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Շոկոլադը հալեցնում ենք սերուցքով լի կաթսայի մեջ: Հալեցրած շոկոլադը լցնում ենք կարկանդակի վրա: Աներևակայելի համեղ կարկանդակը պատրաստ է։ Կարկանդակի համը կընդգծվի թեյի հետ վայելելու դեպքում։ Բարի վայելում։
https://most.am/hy/post/12024

Be the first to comment on "հունգարական կարկանդակ ու վայելում մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*