Մտածում ես հաջողությունը քեզնից երե՞ս է թեքել… կարդա և կհասկանաս ամեն բան, քո կյանքն այլևս առաջվանը չի լինի…

 

Սովորաբար մարդիկ,ինչպես նկատել եմ,հաջողությանը սպասում են,որ պետք է կատարվի անկախ իրենց կամքից և ներքուստ սպասում են այն զգացումով,որ ասես կշահեն խոշոր շահումի տեսքով, բայց չեն գիտակցում,որ հաջողությունըհենց իրենց ձեռքերում է,սրտում կամ մտքում ըստ իրենց դատողության և հայեցողության։  Հաջողությունը մեզ հետ է ամենուր,ամեն օր օր,բայց մենք երբեմն ճիշտ չենք որսում պահը կարծելով թե ճիշտ պահին ճիշտ տեղում չենք գտնվում։

Ահա այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել այն 10 ոսկե կանոնները,որոնք կյանքի ընթացքում օգնեցին ինձ ձեռք բերել փորձ և դառնալ ավելի հեռատես,միգուցե ձեզ էլ կծառայեն օրինակ կամ շատերդ կգտնեք հուզող հարցերի պատասխաններ։

1)Կյանքին համընթաց շարժվի՛ր,առաջ նայի՛ր,իզուր չէ, որ երբեմն լսում ես նման արտահայտություն, թե ինչ ես արել անցյալում,դա արդեն անցյալ է,ոչինչ էլ հետ չես բերի,անհաջողակների ամենամեծ թերությունը անցյալով ապրելն է, բողոքել  շրջապատից ու կյանքից,Նրանք օրինակ են ծառայում  կյանքդ բարելավելու համար:

2)Հաշի՛վ տուր ինքդ քեզ, թե ինչ ես ցանկանում և՛առօրյայում, և՛ ապագայում։Խոսքը ուժ ունի,ինչպես Կոելյոն է նշում «Ալքիմիկոս»-ում «Եթե դու ինչ որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»։ Ամեն ինչ քո ձեռքերում է: Աստված տվել է ընտրության հնարավորություն, ուրեմն ինքդ որոշիր։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

3)Մի՛դատի՛ր,որ չդատվես։Պետք չէ քննադատել ուրիշին,դու չգիտես ինչպես կվարվեիր նրափոխարեն,դու չգիտես,թե ով կլինես հետագայում,գուցե հասարակ մի վաճառական,ստախո կամ հենց քո երազանքների հարուստ անձնավորությունը,որին վաղուց տենչում ես։Կյանքն էնպիսին է,որ չգիտես,թե ուր կհասնես և կանգ կառնես։

4)Վստահի՛ր ինտուցիայիդ, առաջին տպավորությունը երբեք խաբուսիկ չի լինում հատկապես նոր ծանոթության շրջանակներում  բարեկամներ ձեռք բերելիս,մի՛ նվիրվիր,որ հետագայում չզղջաս:

5)Մի՛ տրտնջա,օրվա հաճելի ժամերին զբաղվիր քեզ սիրելի աշխատանքով,ինչն էլ հանդիսանում է հոգու ցավերի դարմանը։Հաճելին օգտակարի հետ համատեղելով դու բացահայտում ես քեզ ու քո ներաշխարհը։

6)Երբեմն մեկուսացիր,  հասկացի՛ր, թե ինչ է ցանկանում սիրտդ, ինչ է հասկանում միտքդ, վերլուծի՛ր, թե ինչ ես եզրակացնում դու այդ ամենից, սիրի՛ր մենությունդ,այլ ոչ թե ընկճվիր։ Վե՛րջ տուր ամեն ինչ ծայրահեղացնելուն,սահմանափակ մտածելուց էլ բնականաբար չի ստացվում այնպես,ինչպես ցանկացել ես տվյալ խնդրի լուծումը տալ

7)Հավատա՛, հավատքը զորեղ ուժ է,որն Աստված շնորհել է մարդուն։ Հավատն է  քո հաջողությունների գրավականը։

8)Հոգու խորքում պահելով վիրավորանքը միայն քեզ ես վնասում,դու ես դառնում հիշաչար կուտակելով սրտիդ մաղձը։ Սկզբունքներիդ դե՞մ է առաջին քայլ անել,խոսե՞լը, բարի գտնվիր, առաջին քայլն ինքդ արա,Նեղանում ես,որովհետև վիրավորել են քեզ, բայց չես գիտակցում,որ դու էլ նեղացրել ես ուրիշ մեկին։։

9)Անտարբեր մի՛եղիր, սա ցավալի է դիմացինի համար, կլինի ծնող,բարեկամ-ընկեր կամ սիրելիդ,և վերջապես ինչու՞պետք է հասկանալ այն դեպքում,երբ արդեն չափից ուշ է լինում հասկանալ և զղջալ։Գնահատի՛ր այն,ինչ ունես։Խղճիդ առաջ մաքուր եղի՛ր։

10)Հաճույք ստացի՛ր ամեն պահից հասկանալով որ այդ օրն էլ սովորեցիր ևս մեկ բան,վայելի՛ր երիտասարդությունդ, հոգուդ խորքում միշտ մնա երեխա,խենթ ու խելառ ընկերներիդ հետ զվարճացի՛ր, ժպտա՛,ծիծաղի՛ր,ռիսկի դիմի՛ր, ազատվի՛ր այն կոմպլեքսներից, որոնք  թույլ չեն տալիս դրսևորել քո վառ անհատականությունը, լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, քանզի կյանքիդ մայրամուտում հիշելու ես այն, ինչ քեզ երբևէ գոհունակության է պատճառել։

Be the first to comment on "Մտածում ես հաջողությունը քեզնից երե՞ս է թեքել… կարդա և կհասկանաս ամեն բան, քո կյանքն այլևս առաջվանը չի լինի…"

Leave a comment

Your email address will not be published.


*