Ոստիկանը կանգնեցնում է 240 կմ/ժ արագությամբ սլացող շիկահերին և… ընկնում կրակը, միայն իմանաք, թե շիկահերն ինչ է բերում ոստիկանի գլխին…

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Շիկահերը իր մեքենայով սլանում էր մայրուղով 240 կմ/ժ արագությամբ: Հանկարծ նրան կանգնեցնում է ոստիկանը:

— Դուք խելագարվե՞լ եք,  սլանում եք այդպիսի բարձր արագության տակ,  ներկայացրեք փաստաթղթերը: Շիկահերը  նայելով ուղիղ նրա աչքերի մեջ ասում է.

— Չեմ կարող, դրանք կեղծ են: — Այդ դեպքում դուրս եկեք մեքենայից:

— Չեմ կարող դուրս գալ,  գրպաններումս թմրադեղ է լցված, հանկարծ կթափվի: — Այդ դեպքում բացեք  բեռնախցիկը:

— Չեմ կարող բացել,  այնտեղ դիակ կա, մեկ շաբաթ է, որ այնտեղ է  և սարսափելի հոտ է տարածվել: Ոստիկանը  կապվում է տեղամաս և հրավիրում է րացուցիչ ուժեր:

Րոպեներ անց նրանց է մոտենում այլ ոստիկանական մեքենա և երեք ոստիկան  շտապ մոտենում են, շիկահերին  դուրս են բերում մեքենայից,  ձեռքերը ոլորում, ստուգում են փաստաթղթերը՝ նորմալ են,  խուզարկում են գրպանները՝  ոչ մի թմրադեղ չեն հայտաբերում, բեռնախցիկն էլ դատարկ է:

Ոստիկանները հարցնում են առաջին ոստիկանին. — Լսիր, ինչ կեղծ տագնապ ես բարձրացրել, ի՞նչ թմրանյութ, ի՞նչ դիակ:

Այդ պահին շիկահերն ասում է. — Դեռ ավելին, նաև կասի, որ սլանում էի 240 կմ/ժ արագությամբ:

Be the first to comment on "Ոստիկանը կանգնեցնում է 240 կմ/ժ արագությամբ սլացող շիկահերին և… ընկնում կրակը, միայն իմանաք, թե շիկահերն ինչ է բերում ոստիկանի գլխին…"

Leave a comment

Your email address will not be published.


*