Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ. Նժդեհի նամակը՝ դստերը

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իմ թանկագին դուստր Լիլյա. Ստացա քո առաջին գրած նամակը: Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել: Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ: Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել: Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները: Համբուրում եմ բոլորիդ: Քո հայր Գարեգին: Նժդեհի նամակը դստերը

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ. Նժդեհի նամակը՝ դստերը"

Leave a comment

Your email address will not be published.


*