Գերմանիայի մզկիթները կզրկվեն արտասահմանյան ֆինանսավորումից

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Գերմանիայի դաշնային հողերի իշխանությունները քննարկում են մզկիթների ֆինանսավորման համար տեղի մահմեդական բնակչության շրջանում հարկ մտցնելու հնարավորությունը: Այս կերպ փորձում են կանխել արտասահմանյան ներդրողների մասնակցությունը:

Լենտա.ռու կայքը, հղում անելով Die Welt-ին, գրում է, որ մի քանի հողերի վարչակազմեր կարծում են, որ մահմեդական համայնքները պետք է իրենք ապահովեն կրոնական կառույցների աշխատանքը: Դա իրականացնելու հնարավոր տարբերակ է հատուկ հարկը, որի նմանատիպը հավաքում են Գերմանիայում կրոնական համայնքներից: Նման բարեփոխման նպատակն է զերծ պահել մահմեդական համայնքները արտասահմանյան ազդեցությունից, որը նպաստում է ծայրահեղականացմանը և հակաժողովրդավարական հայացքների տարածմանը: Առաջին քայլը կլինի մահմեդական աղոթատների հաշվառումը, ներկայումս դրանց պետական գրանցումը պարտադիր չէ:

Ներկայումս Գերմանիայի տարածքում ավելի քան 900 մզկիթ կապված են կրոնական կազամակերպությունների թուրք-իսլամական միության հետ, որն էլ իր հերթին կապված է Թուրքիայի կրոնական գերատեսչությունների հետ: Էրդողանի կառավարությունը պարբերաբար իմամներ է ուղարկում Գերմանիա՝ քաղաքական և կրոնական ազդեցության նպատակով: 2018 թվականին Էրդողանն անձամբ էր գնացել Քյոլն քաղաքի նոր մզկիթի բացմանը: Այն ամենախոշորներից է Եվրոպայում: 30 միլիոն եվրո արժողությամբ շինարարությունը ֆինանսավորել է Թուրքիան:

https://blognews.am/arm/news/611038/germaniayi-mzkitnery-kzrkven-artasahmanyan-finansavorumic.html

Be the first to comment on "Գերմանիայի մզկիթները կզրկվեն արտասահմանյան ֆինանսավորումից"

Leave a comment

Your email address will not be published.


*