Ինչպես է նշել 32-ամյակը Աննա Թովմասյանը, և ինչ անակնկալ է մատուցել Արամեն

 

Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, նշում էր իր ծննդյան երեսուներկուամյակը: Աննան ընկերուհիների և մտերիմների հետ օրն անցկացնում էր Երևանի սրճարաններից մեկում, իսկ օրվա հետաքրքիր դրվագները ներկայացնում է BlogNews.am-ը:

«Իմ օրը սկսվել է կեսգիշերից, և բավականին հագեցած օր եմ ունեցել: Ամեն ինչ սկսվեց Արամեի զանգից․ նա հիմա համերգային արշավների է: Նրա առաջին արտահայտությունը եղավ․ «Դուռը բացիր»։ Երբ բացեցի, դռան դիմաց դրված էր նվերս (Աննան միայն Cartier թևնոցի մասին նշեց): Իսկապես անակնկալի եկա՝ իմանալով նրա ոչ այդքան ռոմանտիկ բնավորությունը․ ինձ համար անսպասելի էր այդ անակնկալը»:

Պարզվում է` մինչ հյուրախաղերի մեկնելն էր Արամեն կնոջ համար պատրաստել անակնալը․ «Արամեն հաճախ կարող է ինձ հարցնել, թե ինչ նվեր եմ ցանկանում, բայց այս անգամ գիտեր, թե ինչ եմ ուզում: Հաճախ Սյոմայի միջոցով է փորձում իմանալ, թե ինչ նվեր եմ ուզում»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աննան նշում է, որ առավոտյան մասնակցել է «Համի ուժը» նախագծի նկարահանումներին, որի ընթացքում դրական էմոցիաներ է ստացել․ «Նազենիին ասում էի՝ այսքանից հետո կարող եմ չգնալ իմ ծննդյան խնջույքին, քանի որ ինձ համար ամեն ինչ պարզապես հրաշալի էր։ Նկարահանման ընթացքում էլ նշեցինք ծնունդս»:

Այն հարցին` արդյոք ընկերուհիները կանխատեսում են ինչ նվիրել, թե՞ կան մարդիկ, ովքեր հարցնում են, Աննան պատասխանեց. «Ինձ շատ հարազատ մարդիկ հարցնում են, թե ինչ նվեր եմ ցանկանում, որպեսզի իմ սրտով լինի: Բնականաբար, ոչ բոլորին կարող ես այդ հարցը տալ: Ես էլ ասում եմ, որ ինձ ոչինչ պետք չէ, բայց լավ համոզելուց հետո վերջում ասում եմ, թե ինչ եմ ցանկանում»:

Աննան չի վախենում տարիքը նշելուց, բայց չի էլ թաքցնում, որ սկսել է վախենալ տարիքից. «Այսօր ինձ Նազենին հարցրեց՝ քանի՞ տարեկան դարձար՝ տասնո՞ւթ, տասնի՞նը: Ես իսկապես ինձ այդքան եմ զգում: Իհարկե, ամեն անգամ հայելու մեջ նայելիս զգում եմ, որ մեծանում եմ, բայց հոգեպես ինձ շատ փոքր եմ զգում: Ինձ համար այդ տարիքը զուտ թիվ է»:

Զրույցի վերջում Աննան խոստովանեց, որ շուտով Արամեի հետ տեսահոլովակ կունենա. «Արամեի տեսահոլովակներն այնքան շատ են, որ մեր տեսահոլովակով չենք հասցնում զբաղվել: Այնպես որ, հույս ունեմ, որ հաջորդն արդեն համատեղ կլինի: Հետաքրքիր ձևաչափ է լինելու, որի մասին դեռևս չեմ ցանկանում խոսել»:

Be the first to comment on "Ինչպես է նշել 32-ամյակը Աննա Թովմասյանը, և ինչ անակնկալ է մատուցել Արամեն"

Leave a comment

Your email address will not be published.


*