Կարտոֆիլային տորթ՝ ապուխտի և պանրի միջուկով

 

Ցանկանո՞ւմ եք այնպիսի ուտեստ պատրաստել, որ թե երեխաները հաճույքով ուտեն, թե՝ մեծերը։ Դե ուրեմն կարտոֆիլային տորթը ապուխտի և պանրի միջուկով հենց այն է, ինչ դուք փնտրում էիք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 8 հատ
  • Ձու – 2 հատ
  • Կաթ – 0,5 բաժակ
  • Պանիր – 100 գրամ
  • Աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Մաղադանոս – մեկ փունջ
  • Ձիթայուղ – 2 ճ.գ.
  • Սերուցք – 1 բաժակ
  • Ապուխտ – 250-300 գրամ
  • Մշկընկույզ – 1 թ.գ.

Պատրաստման եղանակը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք բարակ կլորակներով (0,5սմ)։
нарезать картофель

2. Կարտոֆիլը դրեք ջեռոցի տապակի վրա, վրան ձիթայուղ լցրեք, աղ և պղպեղ արեք և դրեք 180°С տաքացված ջեռոցը՝ 10 րոպեով։
запекать картофель

3. Հարեք ձվերը, ավելացրեք կաթն ու սերուցքը, աղ, պղպեղ և մշկընկույզ ավելացրեք։
молочная заливка

4. Կարտոֆիլը տապակի միջից տեղափոխեք կլոր տարրայի մեջ՝ հատակին և պատերին շարեք։ Վրայից ապուխտի բարակ շերտեր դրեք և քերած պանիր լցրեք։ Այսպես շարունակեք դասավորել մթերքները։ Պանիրը պետք է վերջին շերտը լինի։
как запекать картофель

5. Կարտոֆիլային տորթի վրա լցրեք ձվա–կաթնային խառնուրդը։ Վրայից դրեք նախօրոք մի կողմ դրված կարտոֆիլի կլորակները։ Եփեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանի տակ։ Այնուհետև ձևամանի պատերը բացեք և ևս տասը րոպեով դրեք ջեռոցը, մինչև կարտոֆիլը ոսկեգույն–շագանակագույն կդառնա։
картофель в форме

6. Վրայից մանրացված կանաչի լցրեք և մատուցեք։

картофельный торт в духовке

Be the first to comment on "Կարտոֆիլային տորթ՝ ապուխտի և պանրի միջուկով"

Leave a comment

Your email address will not be published.


*