«Ուռալ-4310»-ի կողաշրջման հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր (ֆոտո)

 

Երեկ՝ մայիսի 14-ին, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր։

Բնակվում էր Երեւանի Նոր Արեշ թաղամասում։ Մայրը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Նրա տատիկը՝ տիկին Վեներան, NEWS.am-ին պատմեց, որ Արարատը սովորում էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, առաջին կուրսից զորակոչվել էր բանակ, զբաղվում էր թեքվանդոյով ու շախմատով, նաեւ միջազգային մրցաշարերի դափնեկիր էր։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի ունեցել Իջեւանի դիրքերից հրաձգարան (պոլիգոն) իջնելու ճանապարհին, նախնական տեղեկություններով` մեքենան կանգնած վիճակում կողաշրջվել է, մեքենայում 4 հոգի է եղել, թափքում եղած բեռները թափվել են, ինչի հետեւանքով ստացած վնասվածներից Արարատ Խեչումյանը մահացել է, մեքենայում եղած մյուս 3 զինծառայողները տարբեր աստիճանի վիրավորում, սալջարդ են ստացել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երում, նախնական տեղեկությամբ դժբախտ պատահարի հետեւանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://news.am/arm/news/512836.html

 

Be the first to comment on "«Ուռալ-4310»-ի կողաշրջման հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*