Մահացու վտանգավոր պեստիցիդ. ամուսնական զույգը, որի մոտ քաղցկեղ է զարգացել, 2 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա

 

ԱՄՆ-ում ամուսնական զույգը, որի մոտ քաղցկեղ է զարգացել, Monsanto Company ընկերությունից 2 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա։ Քաղցկեղը զույգի մոտ առաջացել է գլիֆոսատ (վաճառքի անվանում է «Ռաունդափ») կիրառելուց հետո։ Գլիֆոսատը կիրառվում է հատկապես բազմամյա մոլախոտերի դեմ պայքարի համար։ Ալվա եւ Ալբերտա Փիլիոդները «Ռաունդափն» իրենց տնտեսությունում կիրառել են 30 տարի, որից հետո նրանց մոտ ոչ հոջքինյան լիմֆոմա է ախտորոշվել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Չնայած դատական որոշմանը եւ առողջության վրա «Ռաունդափի» բացասական ազդեցության վերաբերյալ մոտ 13400 դատական գործընթացներին՝ Monsanto Company-ն բոլոր մեղադրանքներն անհիմն է համարում։ Ընդ որում՝ ընկերությունը սպառողներին չի նախազգուշացրել գլիֆոսատի կիրառման հետեւանքով քաղցկեղի առաջացման հնարավորության մասին։

Ալվայի եւ Ալբերտայի մոտ քաղցկեղն ախտորոշվել է տարբեր տարիներին։ Ամուսինները նշում են, որ բուժման համար մի քանի տարի է անհրաժեշտ եղել։ Այսօր նրանց մոտ երկար սպասված ռեմիսիայի փուլ է, բայց նրանք ստիպված են պայքարել ոսկորների եւ գլխուղեղի վրա դրանց բացասական ազդեցության դեմ։

Առողջության համար գլիֆոսատի վտանգավորության շուրջ վեճերը վաղուց են ընթանում: 2015 թվականի մարտին ԱՀԿ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը եզրահանգում էր հրապարակել, որում նշված է, որ գլիֆոսատը «մարդու համար հնարավոր քաղցկեղածին» է համարվում։ 2017 թվականի մարտին Քիմիական հակազդակների Եվրոպական գործակալության Քաղցկեղի գնահատման հարցերով կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ գլիֆոսատը աչքերի ծանր վնասվածքներ առաջացնող քիմիական նյութ է:

https://med.news.am/arm/news/22167/mahacu-vtangavor-pesticid-amusnakan-zuygy-ori-mot-qaxckex-e-zargacel-2-mlrd-dolari-pokhhatucum-kstana.html

Be the first to comment on "Մահացու վտանգավոր պեստիցիդ. ամուսնական զույգը, որի մոտ քաղցկեղ է զարգացել, 2 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա"

Leave a comment

Your email address will not be published.


*