«Ես ավելի գեղեցիկ եմ»․ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը հանդուգն հայտարարություն է արել

 

32-ամյա փոփ-աստղ Ինդիրա Արադինովիչը համարվում է 38-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը։ Երգչուհին հայտարարել է, որ նրա բարեմասնությունները բնական են։

Ինդիրան Սերբիյում հայտնի է որպես փոփ-ֆոլկ երգչուհի։ Նա թողարկել է երկու ալբոմ եւ մի քանի սինգլ, հաճախ մասնակցում է տարբեր հեռուստաշոուների։

Վերջին ժամանակներս նրան շատ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ։ Նա նույնպես կրքոտ, կրակոտ սեւահեր է, ունի շքեղ, փարթամ բարեմասնություններ։ Սակայն երգչուհին այդ կարծիքի հետ համամիտ չէ։

«Մարդիկ ասում են, որ մենք նման ենք։ Երբեմն իրոք միանման սանրվածք եւ դիմահարդարում ենք ունենում, սակայն սա պարզապես համընկնում է», — պնդել է սերբ երգչուհին։

Սերբուհին հայտարարել է, որ Քիմից ավելի գեղեցիկ է։ Նրա խոսքերով իր փարթամ բարեմասնությունները բնական են։ Նա նաեւ ասում է, որ երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ասում են, որ մեր դիմագծերը նման են, սակայն, եթե անկեղծ՝ ես ավելի գեղեցիկ են։ Նկատի ունեմ, որ իմ գեղեցկությունը բնական է, երբեք ոչինչ չեմ արել, իսկ Քիմը շատ վիրահատություններ է կատարել», — բացատրել է Ինդիրան։

https://kanaci.info/wp-admin/post-new.php

Be the first to comment on "«Ես ավելի գեղեցիկ եմ»․ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը հանդուգն հայտարարություն է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*