Կնոջ մեկ ձեռքը եւ որկու ոտքը անդամահատել են այն պատճառով, որ բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել (ֆոտո)

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Անգլիայից 41-ամյա Լիդիա Գելբելին բժշկական սխալի զոհն է դարձել: The Daily Mail-ը հայտնում է, որ բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել եւ երկար ժամանակ անտեսել են տագնապահարույց ախտանշանները: Դրա պատճառով անդամահատվել են կնոջ մի դաստակը եւ երկու ոտքերը:

Ավելի վաղ Լիդիան բժշկի էր դիմել հազի եւ խզզոցի գանգատներով: Կնոջը հոսպիտալացրել են միայն այն բանից հետո, երբ նրա մոտ շնչառական լուրջ խնդիրներ են առաջացել եւ ջերմաստիճանը բարձրացել է: Անալիզները ցույց են տվել, որ տկարության պատճառը սեպսիսն է, որը զարգացել է տուբերկուլյոզի հետեւանքով: Հաջորդ երկու ամիսներին հիվանդը եղել կյանքի եւ մահվան սահմանին: Դրանից բացի, Լիդիան 11 օր կոմայի մեջ է անցկացրել:

Չնայած բժիշկների ջանքերին, նրա մոտ փտախտ է սկսվել, եւ ստիպված էին անդամահատել նրա մի ձեռքն ու երկու ոտքերը: Չնայած դժբախտությանը, Լիդիան աշխատում է հանուն իր երեխաների հոգու ավյունը չկորցնել: «Ես ուրախ եմ, որ կարողացա ողջ մնալ»,- նշում է նա:

Առջեւում նրան սպասում է երկամսյա վերականգնում, իսկ մինչ այդ նրա մերձավորները փորձում են քրաուդֆանդինգային հարթակի միջոցով 250 հազար ֆունտ սթերլինգ հավաքել, որպեսզի պրոթեզներ պատվիրեն, ինչպես նաեւ տունը եւ ավտոմեքենան հարմարեցնեն Լիդիայի սահմանափակ հնարավորություններին:

https://med.news.am/arm/news/22132/knoj-mek-dzerqy-ev-orku-otqy-andamahatel-en-ayn-pattcharov-or-bzhishknery-sepsisy-astmayi-het-en-shpotel-foto.html

 

Be the first to comment on "Կնոջ մեկ ձեռքը եւ որկու ոտքը անդամահատել են այն պատճառով, որ բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*