Հայտնի են ծովափնյա ամենաէժան բնակարաններով երկրները

 

2019 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով ամենամատչելի ծովափնյա անշարժ գույք ունեցող թոփ 5 երկրներն են Բուլղարիան, Թուրքիան, Չեռնոգորիան, Հունաստանը և Իսպանիան: Այդ մասին է վկայում Domire Estate անշարժ գույքի գործակալության վարկանիշը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Առաջին տեղը զբաղեցրել է Բուլղարիան, որտեղ, ըստ ընկերության վերլուծաբանների, ափամերձ բնակարանների արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից: Այդ գնով հնարավոր է ձեռք բերել մեկ սենյականոց բնակարաններ, իսկ երկուսենյականոցների արժեքը սկսվում է 35-45 հազար եվրոյից: Բուլղարիայում ծովից մի քանի քայլ հեռավորությամբ առանձնատուն կարելի է ձեռք բերել 120 հազար եվրոյով:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Թուրքիան, որտեղ ծովի հարևանությամբ գտնվող բնակելի համալիրներում բնակարանների արժեքը սկսվում է 40-50 հազար եվրոյից, առանձնատներինը՝ 220 հազար եվրոյից:

Երրորդ հորիզոնականում է Չեռնոգորիան՝ 50-60 հազար եվրո արժողությամբ բնակարաններով: Միևնույն ժամանակ, այս երկրում ծովին մոտ գտնվող տներն ավելի էժան են, քան Թուրքիայում. նման անշարժ գույք կարելի է ձեռք բերել սկսած 150 հազար եվրոյից:

Չորրորդ տեղում է Հունաստանը, որտեղ բնակելի համալիրներում բնակարանների գները սկսում են 80 հազար եվրոյից, առանձնատներինը՝ 190 հազար եվրոյից:

Հնգյակը եզրափակում է Իսպանիան: Այստեղ բնակարանների գները նույնն են, ինչ Հունաստանում, իսկ առանձնատների գները սկսում են 150 հազար եվրոյից:

https://blognews.am/arm/news/609848/haytni-en-tsovapnya-amenaezhan-bnakarannerov-erkrnery.html

Be the first to comment on "Հայտնի են ծովափնյա ամենաէժան բնակարաններով երկրները"

Leave a comment

Your email address will not be published.


*