Լիլուի և Արմենչիկի տեսահոլովակի առաջին կադրերը

 

Օրեր առաջ երգչուհի Լիլուն առաջարկում էր գուշակել, թե ում հետ է նա պատրաստվում դուետով հանդես գալ: Գաղտնիքը բացահայտվեց, երբ նա սկսեց սթորի բաժնում Արմենչիկի հետ տեսանյութ հրապարակել։ Լիլուն BlogNews.am-ին առաջինն է պատմել համատեղ աշխատանքի մասին, ինչպես նաև մի քանի լուսանկար տրամադրել:

«Ինձ համար Արմենչիկը համար մեկ արտիստներից է։ Չնայած մենք հասակակիցներ ենք, բայց ես նրա երգերի տակ եմ միշտ ուրախացել: Ես միշտ նպատակ եմ ունեցել նրա հետ դուետ ներկայացնելու, և ի վերջո այդ ցանկությունս իրականացավ»,- նշում է Լիլուն և հավելում, որ առաջարկն ինքն է արել Արմենչիկին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Արմենչիկը համաձայնվեց մի պայմանով, որ երգը լինի լավն ու ունենա պրոֆեսիոնալ տեսահոլովակ: Ես այդ ամենն ապահովեցի»:

Երգը կոչվում է «Մոտ արի», երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, խոսքերը Գրիգոր Կյոկչյանին են, երգի վրա աշխատել է «Արմեդո պրոդաքշնը» և Լազարոն: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, դիմահարդարը՝ Աշխեն Կոստանյանը, ոճաբանը՝ Կարեն Մադաթյանը:

«Երգը ռիթմիկ է: Վստահ եմ՝ սիրվելու է, որովհետև ներկայիս արդիական ոճում է: Երգի հեղինակներն ամեն ինչ արել են, որ համապատասխանեցնեն իմ և Արմենչիկի լսարանին: Տեսահոլովակում ուրիշ կերպարով եմ ներկայանում, իսկ կերպարանափոխությունս արել եմ Արեն Բայադյանի ցանկությամբ: Ես տասներկու տարի ոչ մի ոճային փոփոխություն չէի արել, բայց այս տեսահոլովակի համար պատրաստ էի: Շնորհակալ եմ Կարենին շատ գեղեցիկ կերպարիս համար, այն իրոք սիրվեց»:

Երգչուհին նշում է, որ շատ լավ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա, և նկարահանումներն անցել են առանց ձախողումների: Տեսահոլովակի առաջին հատվածը նկարահանել են մի տան մեջ, որտեղ ժամանակին ապրել է Էլվիս Փրեսլին, երկրորդ հատվածը նկարել են Դաունթաունի հայտնի ակումբներից մեկում:

«Ես այս տարի իմ առաջ ունեի երկու լուրջ նպատակ․ մեկն այս տեսահոլովակն էր, մյուսն էլ որդուս մկրտությունն է, որին պատրաստվում եմ: Շատ ծանրաբեռնված է ինձ համար այս տարին սկսվել, այնպես որ, սպասեք նորությունների»:

https://blognews.am/arm/news/609536/lilui-ev-armenchiki-tesaholovaki-arajin-kadrery.html

Be the first to comment on "Լիլուի և Արմենչիկի տեսահոլովակի առաջին կադրերը"

Leave a comment

Your email address will not be published.


*