Ինչպիսին է աշխարհի ամենաթանկ հանգստավայրը, որտեղ մեկ գիշերն արժե 100 000 դոլար. միայն դրա ներսը տեսեք (Photo)

 

Ֆիլիպիններում գտնվող Banwa Private Island Resort հանգստավայրը համարվում է աշխարհում ամենաթանկը, որտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 100 000 դոլար վճարել:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն գտնվում է Պալավան արշիպելագում՝ բյուրեղյա մաքրությամբ փիրուզագույն ջրերով շրջապատված:

Այն նախատեսված է առավելագույնը 48 մարդու համար: Հանգստավայրը բաղկացած է 6 ափամերձ առանձնատներից, որոնցից յուրաքանչյուրը համալրված է կատարյալ և լյուքս դասի հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ մասնավոր ջակուզի, լողավազան, պարտեզ: Մինչդեռ առանձնատների՝ հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի դրախտային բնությունը, արևադարձային բնապատկերները:

Հանգստավայրում այցելուներին սպասարկում են շեֆ խոհարարները, որոնք սնունդը պատրաստում են բացառապես օրգանական մթերքներից: Այնտեղ գործում է նաև սննդաբանի ծառայությունը, որի շնորհիվ այցելուներից ամեն մեկի համար առանձին սննդակարգ է կազմվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ գիշերվա համար 100 000 դոլար գինը ներառում է հանգստավայի բոլոր 48 հյուրերի գիշերակացի գումարը, մինչդեռ մարդկանց վրա առանձին-առանձին բաժանելու դեպքում գումարը կազմում է 2083 դոլար:

H/O: Banwa 4

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

H/O: Banwa

 

https://blognews.am/arm/news/609415/inchpisin-e-ashkharhi-amenatank-hangstavayry-ortex-mek-gishern-arzhe-100-000-dolar-miayn-dra-nersy-teseq-photo.html

Be the first to comment on "Ինչպիսին է աշխարհի ամենաթանկ հանգստավայրը, որտեղ մեկ գիշերն արժե 100 000 դոլար. միայն դրա ներսը տեսեք (Photo)"

Leave a comment

Your email address will not be published.


*