Սրբուկի առաջին փորձը «Եվրատեսիլ»-ի բեմում (վիդեո)

 

Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանի պատվիրակ Սրբուկի առաջին փորձը։ Փորձի տեսագրությունը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջինը։ 24-ամյա երգչուհին արդեն իսկ հասցրել է մասնակցել հայաստանյան X Factor-ին եւ ուկրաինական «Ձայնը» նախագծին, իսկ այժմ արդեն պատրաստ է մեծ տպավորություն գործել

Միջազգային երգի մրցույթում Սրբուկը կներկայացնի «Walking out» երգը։ Օրեր առաջ Հայաստանի մասնակցի երգը Youtube-ում դիտումների թվով Սրբուկը երկրորդ տեղում էր։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լուսանկարը՝ Andres Putting  

https://style.news.am/arm/news/59580/srbuki-arajin-pordzy-evratesil-i-bemum-video.html

Be the first to comment on "Սրբուկի առաջին փորձը «Եվրատեսիլ»-ի բեմում (վիդեո)"

Leave a comment

Your email address will not be published.


*