ՌԴ առողջապահության նախարարությունը բացատրել է, թե ինչպես պետք է խորոված պատրաստել

 

Առողջապահության նախարարության արտահաստիքային սննդաբան Վիկտոր Թութելյանը RT-ին պատմել է, թե ինչպես նշել մայիսյան տոներն առանց առողջությանը վնաս պատճառելու:

Մասնագետը հիշեցրել է, որ մայիսյան տոներին ռուսաստանցիներն ավելի հաճախ խորոված են պատրաստում:

«Ցանկալի է ոչ ճարպոտ միս ընտրել, օրինակ՝ գառան: Իսկ ավելի հաճախ օգտագործվող խոզի մսից ցանկալի է ճարպն ամբողջությամբ հեռացնել»,- նշել է սննդաբանը:

Image result for Минздраве

Բացի այդ՝ խորովածի համար օգտագործվող միսը պետք է լավ մարինացված լինի, որից հետո այն պետք է լավ խորովել:

«Ամենակարևորը՝ չպետք է չափից ավելի ուտել: Եթե դուք հինգ շամփուր միս ուտեք, ապա ամեն դեպքում ձեզ վատ կզգաք: Իսկ եթե մեկը (լավ պատրաստված), ապա ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Թութելյանը:

Image result for В Минздраве рассказали, как правильно готовить шашлык

Նա նաև նշել է, որ ցանկալի է խորովածի հետ բանջարեղեն և կանաչեղեն ուտել: Նրա խոսքերով՝ այդ մթերքները սննդային մանրաթելեր և բջջանյութ են պարունակում, ինչը նպաստում է մարսողությանը:

Սննդաբանը խորհուրդ է տվել նաև տոների ժամանակ չչարաշահել ալկոհոլը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://blognews.am/arm/news/606968/rd-aroxjapahutyan-nakhararutyuny-bacatrel-e-te-inchpes-petq-e-khorovats-patrastel.html

Be the first to comment on "ՌԴ առողջապահության նախարարությունը բացատրել է, թե ինչպես պետք է խորոված պատրաստել"

Leave a comment

Your email address will not be published.


*