4 բան, որ չի կարելի կրել հարսանիքների ժամանակ (Photo)

 

Հարսանիքները գնալով ավելի քիչ կանոններ են պարտադրում: Եվ դա հրաշալի է: Այժմ հարսանիքի հյուրի հանդերձանք ընտրելն ավելի հեշտ է, բայց, այնուամենայնիվ, Cosmopolitan-ը ներկայացնում է մի քանի կանոններ, որոնց խախտումն ավելորդ հմայք չի հաղորդի կերպարին:

  1. Մի կրեք սպիտակ

Զգեստը չափազանց կարևոր է հարսնացուի համար, հետևաբար՝ հնարավորություն տվեք նրան լինել միակը սպիտակ զգեստով: Եթե ցանկանում եք բաց երանգի զգեստ կրել, ընտրությունը կանգնեցրեք վարդագույնի վրա:

  1. Ջինսեր՝ ոչ
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ջինսերը համարվում են առօրյա հագուստ: Փոխարենը՝ կարող եք ընտրել ջինսի գույնի կոմբինեզոն:

  1. Եթե ցանկանում եք տաբատներ կրել, ընտրեք դասական կոստյում:

  1. Մի անտեսեք դրեսկոդը

Հարմարավետությունը միշտ հաճելի է, բայց հարսանիքը զգեստի օր է: Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի զգեստ, որի գործվածքը, ձևը և գույները Ձեզ հաճույք են պատճառում:

Be the first to comment on "4 բան, որ չի կարելի կրել հարսանիքների ժամանակ (Photo)"

Leave a comment

Your email address will not be published.


*