Հոտառության խնդիրները վկայում են վաղաժամ մահվան բարձր ռիսկի մասին. հետազոտություն

 

Տարեց հասակում հոտառության խնդիրները վկայում են տագնապալի ազդանշանների մասին։ Համաձայն ամերիկյան գիտնականների հետազոտության՝ թույլ հոտառությամբ տարեց մարդիկ մահանում են գրեթե 50 տոկոսով ավելի հաճախ հետագա 10 տարիներին՝ նրանց համեմատ, ովքեր լավ են տարբերում հոտերը։

Հետազոտությունում  ներգրավվել է 71-82 տարեկան 2300 մարդ։ Պարզվել է, որ հոտառության խնդիրներն ավելացնում են վաղաժամ մահվան ռիսկը անգամ այն դեպքում, եթե ընթացիկ պահին մարդը առողջական խնդիրներ չունի։ Այսպես, փորձարկվողները պետք է որակեին 12 հոտ, ինչից հետո, 13 տարվա ընթացքում, գիտնականները հետեւում էին նրանց առողջական վիճակին։ Կամավորները, որոնք վատ էին տարբերում հոտերը, հաջորդ տասը տարիներին ավելի հաճախ էին մահանում՝ կազմելով 46 տոկոս, իսկ 13 տարվա ընթացքում՝ 30 տոկոս։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բժիշկ Հոնգլեյ Չենը Միչիգանի նահանգի համալսարանից (ԱՄՆ) նշում է, որ հոտառության խնդիրները առավել տարածված են հենց տարեց մարդկանց շրջանում։

Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ հոտառության խնդիրները կարող են Պարկինսոնի հիվանդության վաղ փուլի եւ տկարամտության նշան լինել։ Բայց մասնագետներն առայժմ չունեն հոտառության խնդիրների եւ վաղաժամ մահվան կապի բացատրությունը։

https://med.news.am/arm/news/22008/hotarutyan-khndirnery-vkayum-en-vaxazham-mahvan-bardzr-riski-masin-hetazotutyun.html

Be the first to comment on "Հոտառության խնդիրները վկայում են վաղաժամ մահվան բարձր ռիսկի մասին. հետազոտություն"

Leave a comment

Your email address will not be published.


*