Այսօր եզդիները նշում են Ամանորը

 

Այսօր եզդիները նշում են Ամանորը: Ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը եզդիները նշում են որպես իրենց Ամանոր:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ամանորը կապվում է Աստծո ուղարկված առաքյալ Մալակե Տաոսի ծննդյան հետ: Այսօր եզդի կանայք ձու են կարմրացնում, իսկ տղամարդիկ այդ կարմրացրած ձվի կճեպները շաղ են տալիս հողերի վրա՝ այդպիսով հողին ևս շնորհավորելով: Եզդիները հողը շատ են գնահատում, քանի որ, ըստ իրենց, հողն է իրենց պահում: Այնուհետև երիտասարդ աղջիկները կարմիր ծաղիկներով զարդարում են տան մուտքերը, երիտասարդ տղաների հագուստները և միասին գնում եզդիական տաճար՝ աղոթելու, երկրպագելու և կրակ վառելու:

Շնորհավորում եմ եզդի ժողովուրդին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն արհավիրքը, որ տեսավ եզդի ժողովուրդը 2014-ին, թող էլ երբեք չկրկնվի: Հայ ազգի համար եզդին եղել է եղբայրական ժողովուրդ, մեր կողքին են եղել մեր ցավի և ուրախության պահին: Քանի որ այս տոնին եզդիների մոտ ընդունված է հիշել նաև մահացածներին, դրա համար հատուկ հիշատակում եմ նաև Հայոց աշխարհի անվտանգության և ազատության համար ընկած եզդի մարտիկներին, մերօրյա հերոս եզդիներին՝ ի դեմս Քյարամ Սլոյանի…

Շնորհավոր Ամանոր, սիրելի եզդի ընկերներ ջան։

Be the first to comment on "Այսօր եզդիները նշում են Ամանորը"

Leave a comment

Your email address will not be published.


*