«Միսս Իտալիա» մրցույթը հայտնի է դարձել աշխարհով մեկ. դրանում մեղավոր է 18-ամյա արտասովոր մասնակիցը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Իտալական հայտնի մրցույթի արդյունքներն այս անգամ ապշեցրել են ողջ աշխարհը։ 2018 թվականի եզրափակչի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։

Երեք ֆինալիստների թվում էր Կյարա Բորդին, որի մասին էլ կպատմենք.

Դեռևս նախքան մրցույթի ավարտը Կյարային հեղեղել էին թունոտ մեկնաբանություններով։ Նրան դեմ արտահայտվողները հիմնականում գրում էին, որ առանց ոտքի աղջկան կարող էին մրցույթի մասնակիցների թվում ընդգրկել միայն խղճահարությունից դրդված։

13 տարեկանում Կյարան հաշմանդամ էր դարձել: Նա մեքենայի տակ էր ընկել և ստիպված էին եղել վերջույթը անդամահատել։ Բայց դրանից հետո էլ աղջիկը չհրաժարվեց մոդել դառնալու իր վաղեմի երազանքից։ Պրոթեզով մոդելը ցանկացած կոշիկ կարողանում է կրել, նույնիսկ՝ բարձրակրունկ։Image result for chiara bordi

Կյարան նկարահանվում է Modelsof Diversity-ում։ Այս կազմակերպությունը հայտնի է գեղեցկության մասին իր առանձնահատուկ հայացքներով։ Նրանց մոտ չկան «ստանդարտ մոդելներ»։

Աղջիկը ակտիվ կենսակերպ է վարում, զբաղվում է սպորտով, նույնիսկ անվաչմուշկներ է քշում, հիմա էլ երազում է օրթոպեդ–վիրաբույժ դառնալու մասին։Image result for chiara bordi

Մոդելը խոստովանել է, որ մրդույթում մասնակցելու իր հիմնական նպատակը հաղթանակը չի եղել։ Կյարան պարզապես ուրախանում է կյանքով և փորձում է վայելել ամեն մի երջանիկ պահը։ «Միգուցե ես ոտք չունեմ, բայց դուք սիրտ ու ուղեղ չունեք»,– ասել է Կյարան։Image result for chiara bordi

Be the first to comment on "«Միսս Իտալիա» մրցույթը հայտնի է դարձել աշխարհով մեկ. դրանում մեղավոր է 18-ամյա արտասովոր մասնակիցը"

Leave a comment

Your email address will not be published.


*