«Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը ապրիլի 8–ին կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ Հովիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ. Այն է՝ սպանության փորձը, դիտավորությամբ ուրիշին առողջական միջին ծանրության վնաս հասցնելը, զենքի օգտագործմամբ անչափահասին պատանդ վերցնելը, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արգամ Վարազդատի Հովիկյանը իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիասյանի հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում որսորդական դանակով գնացել է վերջինիս աշխատանքի վայր` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք ու մտնելով կրտսեր առաջին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ` ցանկություն է հայտնել առանձնազրույց ունենալ Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Երբ Լ.Հովհաննիսյանը հրաժարվել է, Արգամ Հովիկյանը բաճկոնի տակից հանել է իր մոտ պահվող դանակն ու բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ, սակայն Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված սանդուխքի ճաղավանդակներին ու դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Հովհաննիսյանի ենթածնոտային , պարանոցի, կրծքավանդակի աջ շրջանին, աջ դաստակի շրջանների կտրած վերքերի եւ ձախ ուսահոդի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը` «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն ու փորձել է օգնություն ցույց տալ թոռանը: Այնուհետեւ Արգամ Հովիկյանը Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով փորձել է սպանել Ռոզա Վարդանյանին` դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին, սակայն հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, արդյունքում մակերեսորեն վնասվել է Ռ.Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը։ Իսկ երբ Լ.Հովհաննիսյանն ազատվել է Արգամ Հովիկյանից ու դիմել է փախուստի Արգամ հովիկյանը ժամը 16:30-ի սահմաններում մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի սան, ակնհայտ անչափահաս 29-01-2015թ. ծնված Հմայակ Վահանի Համազասպյանին ու իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներին պահանջ ներկայացնելով հանդիպում կազմակերպել կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում Արգամ Հովիկյանը վնասազերծվել է:

https://news.am/arm/news/507406.html

Be the first to comment on "«Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման"

Leave a comment

Your email address will not be published.


*