Մթերք, որը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը

 

Չինաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականները գտել են այն մթերքը, որը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը։ Նրանք եկել են եզրակացության, որ օրեկան մեկ ձուն կարող է օգտակար լինել։

Մասնագետները 4 տարվա ընթացքում հետևել են 30-ից 80 տարեկան ավելի քան 500 հազար առողջ մարդու։ Այս ամբողջ ժամանակահատվածում մասնակիցների մի մասը ամեն օր մեկ ձու է կերել։

Արդյունքում այդ մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը նվազել է 25%-ով։ Գիտնականները նշել են, որ ձուն կարող է կանխարգելել նաև ինֆարկտը։

Միևնույն ժամանակ Չիկագոյի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդը օրեկան 3-4 ձու ուտելով կարող է գերազանցել խոլեստերինի թույլատրելի սահմանը։

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ մեկ ձվի մեջ 186 մգ խոլեստերին կա, համապատասխանաբար 3-4 ձվի մեջ կարող է լինել մինչև 750 մգ խոլեստերին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս քանակության խոլեստերինի օգտագործումը ավելի քան 60%-ով գերազանցում է թույլատրելի սահմանը։

https://blognews.am/arm/news/604873/mterq-ory-karox-e-nvazecnel-srti-katvatsi-havanakanutyuny.html

Be the first to comment on "Մթերք, որը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*