Վիրահատությունից Առաջ Կինը Նետվել Է Բժշկական Կենտրոնի 6–Րդ Հարկից Ու Մահացել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ հիվանդանոցի բակում կնոջ դի կա: Նախնական տվյալներով`կինն ինքնասպանություն է գործել:

Նա մի քանի օր առաջ էր բուժհաստատություն գնացել և գտնվում էր նախավիրահատական շրջանում:

Նախնական տվյալներով՝ նա իրեն գցել է 6-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի սենյակներից մեկից: Ամենայն հավանականությամբ, այդ պահին կինը միայնակ է եղել: Մեր տեղեկություններով՝ նա 63 տարեկան էր:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Be the first to comment on "Վիրահատությունից Առաջ Կինը Նետվել Է Բժշկական Կենտրոնի 6–Րդ Հարկից Ու Մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*