Ոչ սերը. ի՞նչն է կապում Պուգաչովային եւ Գալկինին

 

Երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը բացահայտել է Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի հարաբերությունների բոլոր գաղտնիքները։ Նա հասկացրել է, որ սիրո մասին անգամ խոսք չի կարող լինել։

Սերգեյ Սոսեդովն իրեն համարում է Ալլա Պուգոչովայի ամենանվիրված տղամարդը։ Երաժշտական քննադատը տեղյակ է պրիմադոննայի կնենսագրության բոլոր մանրամասներին, անգիր գիտի նրա բոլոր երգերը։ Նա «Секрет на миллион» շոուի հյուրն է եղել, որը նվիրված էր Ալլա Պուգաչովայի հոբելյանին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նա խոստովանել է, որ ներկա չի գտնվի համերգին, որը կազմակերպվել է պրիմադոննայի հոբելյանի առիթով։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ տոմսերը շատ թնակ են։ Սերգեյ Սոսեդովի կարծիքով՝ նոր երգերը, որոնք ներառված են նրա երգացանկում, արտիստի տարիքին չեն համապատասխանում։

Խոսվել է նաեւ պրիմադոննայի անձնական կյանքի մասին։ «Նա այնպիսի մարդ է, որ կարող է խաղալ այդ սերը։ Չէ՞ որ Ֆիլիպի հանդեպ սիրուն եւս քչերն էին հավատում։ Ի դեպ, ես եւս չէի հավատում այդ սիրուն։ Դա ավելի շատ խաղ էր, այդպիսի գործնական միություն» Նույնպիսին, ինչպիսին Գալկինի հետ»,- պրիմադոննայի եւ հումորիսստի հարաբերությունների մասին ասել է Սերգեյ Սոսեդովը։

Երաժշտական քննադատի կարծիքով՝ ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչն Ալլա Պուգաչովայի «գլխավոր Պիգմալիոնն է եղել»։ Նրա խոսքով՝ տղամարդիկ նրան երբեք չեն խանգարել, հակառակը, «սնուցել են» նրան։ Հաղորդման ընթացքում Սերգեյ Սոսեդովը շնորհավորել է Ալլա Պուգոչովային հոբեյլյանի առիթով եւ խնդրել նրան չերգել։ Երաժշտական քննադատը համոզված է, որ նա հիշողության մեջ կմնա որպես այն ժամանակաշրջանի եւ ոչ թե ժամանակակից կատարող։

 

Be the first to comment on "Ոչ սերը. ի՞նչն է կապում Պուգաչովային եւ Գալկինին"

Leave a comment

Your email address will not be published.


*