Աստղեր, ում ճանապարհը դեպի մայրություն չափազանց բարդ ու ողբերգական է եղել

 

Երեխայի կորուստ, հղիության ընդհատում․ այս հայտնիները ծանր փորձություններ են անցել նախքան մայր դառնալը։ Տարիներ անց նրանք չեն վախենում պատմել իրենց փորձի մասին։

Լիլի Ալեն

2007թ.-ին բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը եւ The Chemical Brothers խմբի վոկալիստ Էդ Սայմոնսը հայտարարեցին երգչուհու հղիության մասին։ Ծննդաբերությանը պատրաստվելու համար զույգն ուղեւորվեց Մալդիվներ, ուր Լիլին կորցրեց երեխային։ Ողբերգությունից կարճ ժամանակ անց զույգը բաժանվեց։

2011թ.-ին Լիլին ամուսնացավ կառուցապատող ընկերության սեփականատեր Սեմ Քուփերի հետ։ Մինչ ամուսնությունը տեղի ունեցավ երկրորդ վիժումը. երեխան ժամկետից շուտ ծնվեց մահացած։ Սակայն այդ անգամ դժբախտությունը միավորեց զույգին, որոնք որոշեցին ամուսնանալ։ Նույն տարվա ընթացքում Լիլին մայր դարձավ։ 2013թ.-ի հունվարին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը։

Բեյոնսե

2013թ.-ին երգչուհին պատմել, որ դստեր՝ Բլյու Այվիի ծնունդից մի քանի տարի առաջ վիժում է տեղի ունեցել։ «Ես լսում էի փոքրիկի սրտի զարկերը, եւ դա ամենահրաշալի երաժշտությունն էր։ Ամուսնուս հետ անուն էինք ընտրել եւ պատկերացնում էինք՝ ինչ տեսք կունենա երեխան»,- ցավով հիշում է երգչուհին․ երեխայի սիրտը դադարել է զարկել…

Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ երգիչ Ջեյ Զին, ողբերգությունը գաղտնի էին պահել, եւ երգչուհին այդ մասին խոսեց միայն առաջնեկի ծնունդից հետո։ Այսօր արդեն զույգը երեք երեխա ունի։

Պրինցիլա Չան

2015թ.-ի օգոստոսին հայտնելով կնոջ հղիության մասին՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չսահմանափակվեց միայն ուրախալի նորությամբ։ Նա անկեղծորեն պատմեց, որ երկու տարի շարունակ փորձել են երեխա ունենանալ։ Տեղի է ունեցել երեք վիժում։ Ցուկերբերգը հետեւորդներին կոչ է արել անկեղծ լինել, չռել եւ կիսվել փորձով։ Այսօր զույգը երկու դուստր ունի։

Մրայա Քերի

2011թ.-ի ապրիլին Մրայա Քերին, որը դիմել էր արտամամնային բեղմնավորման, լույս աշխարհ բերեց երկվորյակների։ Հղիությունը բարդ ընթացք է ունեցել, եւ ծննդաբերությունից հետո երգչուհին հայտարարել է, որ այլեւս չի ծրագրում երեխաներ ունենալ։ «Ինձ մոտ հեստացիոն դիաբետ, զարկերակային բարձր ճնշում էր ախտորոշվել, որոնք վտանգ էին ներկայացնում կյանքի համար, եւ այս ամենը բաներ են, որոնք դուք նույնիսկ չեք ցանկանա իմանալ»,- ասել է Քերին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քրիսի Թեյգեն

Մոդել Քրիսի Թեյգենը եւ երաժիշտ Ջոն Լեջենդը դաստիարակում են դստերը՝ Լունային եւ որդուն՝ Մայլսին։ Թեյգենը խոստովանել է, որ հղիանալու բազմաթիվ փորձերից հետո դիմել է արտամարմնային բեղմնավորման եւ նույնիսկ անձամբ ընտրել ապագա երեխայի սեռը։ Հետեւորդներից մեկի հարցին, թե ինչու չի փորձել բնական ճանապարհով հղիանալ, Թեյգենը կտրուկ պատասխան է տվել․ «Շնորհակալություն, որ հարցրիր, հրեշ։ Ես փորձել եմ 9 տարի։ Եթե դու այլ տարբերակներ ունես, ասա»։

Be the first to comment on "Աստղեր, ում ճանապարհը դեպի մայրություն չափազանց բարդ ու ողբերգական է եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*