Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի քաղաքացիների հարցերին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի քաղաքացիների հարցերին։ Այս մասին նա գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք:)»։

https://news.am/arm/news/507209.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում կպատասխանի քաղաքացիների հարցերին"

Leave a comment

Your email address will not be published.


*