«Շան գրիպը» կարող է սպառնալիք ներկայացնել մարդու համար

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Գիտնականները նախազգուշացնում են մարդկանց շրջանում «շան գրիպի» հնարավոր տարածման սպառնալիքի մասին։ Իրենց 10-ամյա հետազոտության արդյունքները Հարավային Կորեայի Կորեական համալսարանի գիտնականները նախատեսում են ներկայացնել Միկրոբիոլոգիայի ընկերության ամենամյա կոնֆերանսում (Բելֆասթ, Մեծ Բրիտանիա)։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ մուտացիայի պատճառով H3N2 «թռչնի գրիպը» կարող է վարակել շներին։ Գրիպի այդ շտամը ստացել է «շան գրիպի վիրուս» (Canine Influenza virus, CIV) անվանումը։ Այնինչ, կորեացի գիտնականները պարզել են, որ շներն ընկալունակ են նաեւ H1N1/2009 «խոզի գրիպի» հանդեպ, ընդ որում՝ շան օրգանիզմում H1N1/2009 եւ H3N2 շտամները կարող են խառնվել գենետիկ մակարդակում։ Դրա հետեւանքով «շան գրիպը» մուտացիայի է ենթարկվել նոր շտամի՝ CIVmv։

Հիվանդ կենդանիների հետ շփվելիս CIVmv շտամներով կարող են վարակվել աքիսները, ինչպես նաեւ կատուները, ընդ որում՝ վերջինների համար այդ շտամը կարող է մահացու վտանգավոր լինել։

Գիտնականները չեն բացառում, որ CIVmv-ը կարող է սպառնալիք ներկայացնել նաեւ մարդկանց համար, մանավանդ հաշվի առնելով նրանց սերտ շփումը շների հետ։ Դրա ախտանշաններն են փակ քիթը, հազը, փռշտոցը, արցունքոտվող աչքերը, ինչպես նաեւ ընդհանուր թուլությունն ու ախորժակի բացակայությունը։

Այսօրվա դրությամբ Կորեական համալսարանի մասնագետներն աշխատում են «շան գրիպի» դեմ պատվաստանյութի ստեղծման վրա։

https://med.news.am/arm/news/21650/shan-gripy-%C2%A0karox-e-sparnaliq-nerkayacnel-mardu-hamar.html

Be the first to comment on "«Շան գրիպը» կարող է սպառնալիք ներկայացնել մարդու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*