Ամերիկացի գիտնականները պարզել են տաք թեյի և սուրճի բացասական ազդեցությունը

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շատ տաք թեյ կամ սուրճ խմելը կարող է կրկնակի մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Այդ մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է The Mirror-ը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրի հաղորդմամբ` հետազոտությանը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, որոնց առողջական վիճակին գիտնականները հետևել են 2004-ից մինչև 2017 թվականը: Հետազոտության արդյունքում 317 մարդու մարսողական համակարգում հայտնաբերվել է չարորակ ուռուցք: Այն հիմնականում առկա է եղել 60-ից 70 տարեկան տղամարդկանց մոտ:

Պարզվել է, որ մարդիկ, որոնք նախընտրում են թեյը խմել 60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով: Այս ցուցանիշը 2.4 անգամ ավելի բարձր էր նրանց մոտ, որոնք թեյը խմում են 75 աստիճանի պայմաններում: Այս արդյունքները համադրելի են նաև սուրճի և տաք շոկոլադի դեպքում:

Որպեսզի հիվանդությունը չզարգանա, գիտնականները խորհուրդ են տալիս տաք թեյը և սուրճն օգտագործել գոլանալուց հետո միայն:

Be the first to comment on "Ամերիկացի գիտնականները պարզել են տաք թեյի և սուրճի բացասական ազդեցությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*