Աղջիկը մագնիսե ուլունքահատիկներ է կուլ տվել եւ ստամոքսի մեջ ապարանջան հավաքել (ֆոտո, տեսանյութ)

 

Չինացի բժիշկները 2 տարեկան աղջկա ստամոքսից մագնիսե ուլունքահատիկներով մի ամբողջ ապարանջան են հանել: Daily Mail պարբերականը հայտնում է, որ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանից աղջիկը խաղալիս մեկը մյուսի հետեւից կուլ է տվել 18 ուլունքահատիկ, ընդ որում՝ մոր ներկայությամբ:

Դա տեղի է ունեցել մարտի 14-ին: Մայրը սկզբում մտածել է, թե դուստրը ուլունքի հատիկները պահում է բերանի մեջ, բայց հետո գիտակցել է, թե ինչ է կատարվում, եւ փորձել է հատիկներն ինքնուրույն հանել: Դա նրան չի հաջողվել եւ երեխայի հետ ուղղվել է հիվանդանոց:

Բժիշկ Լի Ժույֆենը նշել է, որ աղջիկը փորի ցավից չի գանգատվել, եւ սրտխառնոց էլ չուներ: Նրան առաջին հերթին ռենտգեն հետազոտություն են կատարել եւ հայտնաբերել, որ բոլոր ուլունքահատիկները իրար են կպել ապարանջանի ձեւով: Ընդ որում՝ դրանց մի մասը միացել էր ստամոքսի պատի միջով, ինչի հետեւանքով խոցեր էին առաջացել:

Մասնագետները ուլունքահատիկները հանել են էնդոսկոպով: Գործողությունը տեւել է 15 րոպե:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բժիշկը նշել է, թե աղջկա բախտը բերել է, որ հատիկները մինչեւ աղիներ չեն հասել, այլապես տեղի ունեցածի հետեւանքները շատ ավելի ծանր կլինեին:

Բժիշկը ծնողներին կոչ է արել փոքրահասակ երեխաների համար չգնել այնպիսի խաղալիքներ, որոնք նրանք կարող են կուլ տալ:

  

https://med.news.am/arm/news/21514/axjiky-magnise-ulunqahatikner-e-kul-tvel-ev-stamoqsi-mej-aparanjan-havaqel-foto-tesanyut.html

Be the first to comment on "Աղջիկը մագնիսե ուլունքահատիկներ է կուլ տվել եւ ստամոքսի մեջ ապարանջան հավաքել (ֆոտո, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*