«Այս ամենի կազմակերպիչը պատասխան է տալու օրենքի և Աստծո առաջ». Լիլուն` մարիխուանայի և բերման ենթարկվելու մասին

 

«Այս ամենի կազմակերպիչը պատասխան է տալու օրենքի և Աստծո առաջ». Լիլուն` մարիխուանայի և բերման ենթարկվելու մասին

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուին իբր ոստիկանությունը բերման է ենթարկել մարիխուանայի աճեցման կետից: Սկզբնաղբյուր կայքը հիմնվել էր ասեկոսեների վրա, ինչը զայրացրել էր երգչուհուն:

Երգչուհին ինստագրամի իր էջում հայտարարություն է տարածել․

«Երեկ հայկական կայքերից մեկում իմ մասին կեղծ ու ստահոդ հրապարակում հայտնվեց, որը որևէ կերպով չի առնչվում իրականությանը:

Կայքի անունը չեմ ցանկանում նշել` կեղծ ինֆորմացիայի աղբյուրը ևս մեկ անգամ չգովազդելու համար: Միայն կասեմ, որ իրավաբանական փորձառու խումբն այժմ զբաղված է նրանց պատասախանատվության ենթարկելու ոչ այնքան բարդ գործով:

Լիլու
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Կայքը ստել է, վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը, հոգեբանական, առողջական ու ֆինանսական-բիզնես վնաս հասցրել ինձ: Խուսափելով զգացմունքային գնահատականներից, միայն կասեմ, որ նրանք պատասխան են տալու օրենքի և Աստծո առաջ:

Կից հրապարակում եմ Կալիֆորնիայի վարչական շրջանի վերադաս դատարանի կողմից տրամադրած փաստաթուղթը, որը ապացուցում է, որ ես երբեք որևէ օրենք չեմ խախտել ԱՄՆ-ում և երբեք խնդիրներ կամ միջադեպ չեմ ունեցել իրավապահների հետ: Մնացածը` դատարանում»:

https://bavnews.am/%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%AB%D5%B9%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%BF%D5%A1/

Be the first to comment on "«Այս ամենի կազմակերպիչը պատասխան է տալու օրենքի և Աստծո առաջ». Լիլուն` մարիխուանայի և բերման ենթարկվելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*