Պատրաստում ենք շատ համեղ, ոսպով աղցան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Պատրաստում ենք շատ համեղ աղցան ոսպով։ Հեշտ և արագ է պատրաստվում։

Բաղադրիչներ՝
Աղցանի համար՝ ոսպ-1 բաժակ, կիտրոնի հյութ-1 ճ.գ, քացախ-1 ճ.գ, ձիթայուղ-3 ճ.գ. 1 կարմիր պղպեղ՝ կտրատած, կանաչ ձիթապտուղ-170 գ՝ կտրատած, կանաչ սոխ-3/4 բաժակ՝ կտրատած։

Սոուսի համար՝ քացախ-1 ճ.գ․ կիտրոնի հյութ-1 ճ.գ. ձիթայուղ-1 ճ.գ. կարմիր քաղցր պղպեղ-1/2 թ.գ. օրեգանո-1 թ.գ. մաղադանոս-1/2 բաժակ՝ կտրատած, աղ, սև պղպեղ։

Կարող եք պատրաատել Մառանիկի ոսպով և համեմունքներով՝ օրեգանոյով, կարմիր քաղցր պղպեղով, սև պղպեղով։

Պատրաստման եղանակը․

Ոսպը եփել 3 բաժակ ջրով մոտ 30 րոպե։ Քամել, թողնել սառի 15 րոպե, վրան լցնել կիտրոնի հյութը, քացախը և ձիթայուղը։ Թողնել ոսպը մարինացվի (եթե ժամանակ ունեք, կարելի է մարինացնել 20-30 րոպե)։

Ոսպին ավելացնել աղցանի մնացած բաղադրիչները, ավելացնել առանձին ամանի մեջ խառնած սոուսը, խառնել, մատուցել։

Պատրաստում ենք շատ համեղ, ոսպով աղցան

Be the first to comment on "Պատրաստում ենք շատ համեղ, ոսպով աղցան"

Leave a comment

Your email address will not be published.


*