«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Ալիևի խոսքով՝ Բաքուն «կողմ է խաղաղ կարգավորմանն ու շարունակում է Երևանի հետ բանակցությունները, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը»:

«Միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում ուժային գործոնն առաջնային պլան է մղվում: Աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Աշխարհում տիրում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Երկար տարիներ ավելացնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը: Մենք կարծես նախապատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին»,- հայտարարել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ «վերականգնելու տարածքային ամբողջականությունը», ինչը, նրա խոսքով, «Ադրբեջանի և յուրաքանչյուր ադրբեջանցու գլխավոր խնդիրն է»:

https://mamul.am/am/news/143709/%C2%AB%D5%B8%D5%BE-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%B2-%D5%A7-%D5%B6%D5%A1-%D5%A7%D5%AC-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A7%C2%BB-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B8%D6%80-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB

Be the first to comment on "«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի"

Leave a comment

Your email address will not be published.


*