Չկարացանք իրար մեջ կիսել թմրանյութը. «Կենտրոնի Կյաժը»՝ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ դեպքի մասին

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող,  Կենտրոնի Կյաժ  մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն այսօր դատարանում պատմեց 11 տարի առաջ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Նա դատարանին հայտնեց, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի և նրա եղբոր՝  Նարեկի հետ․ «2007 թվականի ապրիլի 1-ին ես գտնվում էի Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում՝ ախրանայի սենյակում։ Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, էդ ժամանակ Արթուրի հետ վեճ առաջացավ, Հայկը զարթնելով ասեց՝ խելոք մնա, կկրակեմ և կրակեց ինձ վրա։ Նարեկ Սարգսյանը լսելով կրակոցի ձայնը, իջավ, տարան Պռոշյանի վրա գտնվող հիվանդանոց, հանեցին աջ երիկամս, լյարդս։ Ինձ ասեցին՝ կասես, որ  Արթուր Ղևոնդյանն է հանկարծակի կրակել է ինձ վրա»։

Տուժողը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի մոտ էր գնացել ընտրությունների հարցով, քանի որ ինքն այդ տարածքում «ընտրություններ էր ապահովում»։  Նա  պատմեց,  որ «Ախրանայի սենյակում» վիճաբանել է Արթուրի հետ՝ թմրանյութի հետ կապված։ «Մոտ մի ժամ գտնվել եմ թիկնազորի սենյակում, Հայկը քնած էր, ես Արթուրի հետ չեմ հիշում՝ ինչով էի զբաղված։ Վիճաբանել ենք Արթուր հետ, չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի ինձ էլ տար, Հայկը նստած քնած էր, ձեռքին առարկա չկար։ Զարթնեց և ասաց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց։ Կրակելուց հետո իմ գիտակցությունը տեղում էր, իմ հիշելով օգնեցին, տարան հիվանդանոց։ Չասաց՝ ինչով էր պայմանավորված կրակոցը։ Դրանից երեք-չորս օր անգիտակից եմ եղել» ,- պատմեց նա։ Դավիթ  Սիմոնյանը հայտնեց,  որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մնացել է 11 օր։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ապրիլի 6- ին իմ ծննդյան օրն էր,  Հայկը տորթով այցելեց հիվանդանոց»,- ասաց նա։  Հսյկ Սարգսյանի պաշտպան Երեմ  Սարգսյանի հարցին,  թե ստիպվա՞ծ է մտերմություն արել  Հայկի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ինձ  խոստացան,  որ լավ կլինի,  կուղարկեն երիկամի փոխպատվաստման,  բայց չարեցին՝  դրա համար ցուցմունք տվեցի»,-ասաց նա։  Տուժողը հայտնեց,  որ 11 տարի առաջ կատարվսծ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում։

Նա  նշեց, որ դեպքի վերաբերյալ դիմում է ներկայացրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հույս ունենալով,  որ  Հայկ Սարգսյանը պատասխանատվություն կկրի իր արարքի համար։

Նա միաժամանակ հայտարարեց, որ համաձայն չէ,  որ Հայկ Սարգսյանը պատասխանատվություն կրի սպանության փորձի  համար. «Եթե ուզենային սպանել՝ չէին տանի հիվանդանոց»,- նկատեց նա։ Մեղադրող դատախազ  Աբգար Առաքելյանը հայտարարեց, որ էական հակասություններ են առկա տուժողի  նախաքննական և դատարանում տված  ցուցմունքների միջև՝  միջնորդելով հրապարակել նախաքննական ցուցմունքը։

Հիշեցնենք, որ  Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

https://news.am/arm/news/496104.html

Be the first to comment on "Չկարացանք իրար մեջ կիսել թմրանյութը. «Կենտրոնի Կյաժը»՝ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ դեպքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*