Մահացել է «Պարտեզ»-ի միջադեպի ժամանակ վիրավորված «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում երեկ մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:
Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

https://www.zham.am/?p=35284&l=am

Be the first to comment on "Մահացել է «Պարտեզ»-ի միջադեպի ժամանակ վիրավորված «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը"

Leave a comment

Your email address will not be published.


*