Չորաբլիթ «Շամպինյոն». խմորից սունկիկներ, որոնք կզարդարեն ձեր սեղանը

 

Շամպինյոնների տեսքով ախորժելի չորաբլիթներ պատրաստելու համար ձեզ պետք չեն հատուկ ձևամաններ։ Փոքրիկ խորամանկությունը ձեզ կօգնի իսկական շամպինյոններ ստանալ խմորից։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարագ – 200 գր.
  • Վանիլային շաքար – 1 թ.գ.
  • Սոդա – 1 թ.գ.
  • Ալյուր – 400 գր.
  • Թթվասեր – 125 մլ.
  • Շաքարի փոշի – 200 գր.
  • Աղ – ¼ թ.գ.
  • Ձու – 2 հատ
  • Օսլա – 2 ճ.գ.
  • Կակաոյի փոշի – 50 գր.Պատրաստման եղանակը
    1. Թասի մեջ խառնեք չոր բաղադրիչները. Շաքարի փոշին, վանիլային շաքարը, աղը, սոդան, 250 գրամ ալյուրն ու օսլան։

    2. Փափկացրեք կարագը և տրորեք չոր խառնուրդի հետ, ավելացրեք մեկ ձուն և մեկ դեղնուցը, թթվասերը։

    3. Մաս–մաս ավելացրեք մնացած ալյուրը, խմոր հունցեք և կես ժամով դրեք սառնարանը։

    4. Խմորից փոքր գնդեր պատրաստեք։ Շշի բերանը (կարելի է պլաստիկե շշի) իջեցրեք ջրի մեջ, հետո կակաոյի, սեղմեք խմորի ամեն մի կտորին՝ սունկի ոտքի տեսք տալով։

    5. Շամպինյոնները դրեք վրան յուղաթուղթ փռած ձևամանի վրա։ Թխեք 15 րոպե՝ 180 աստիճանի տակ։

Be the first to comment on "Չորաբլիթ «Շամպինյոն». խմորից սունկիկներ, որոնք կզարդարեն ձեր սեղանը"

Leave a comment

Your email address will not be published.


*