Երկրպագուները զարմացած են. Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչ հագուստով է խանութ գնում

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

38-ամյա Քիմ Քարդաշյանը կիսվել է նոր լուսանկարով։ Ռեալիթի շոուի հայ աստղը լուսանկարում կաշվե լեգինս է կրում, կապույտ բաճկոն եւ սպիտակ երկարաճիտ կոշիկներ։ Վառ կերպարն ամբողջացրել են դիմահարադարումը (շեշտը դրված էր աչքերի վրա) եւ կապված մազերը։

Այս հագուստով Քիմը գնացել է կենդանաբանական խանութ, ինչի մասին հայտնել է լուսանկարի մակագրությունում։

Երկրպագուներին զարմացրել է, որ նա իր կերպարն ամենօրյա է համարել։ «Ամենօրյա՞: Ամենայն հավանականությամբ՝ մի քանի ժամ պատրաստվել է», «Նախանձում եմ Քիմին։ Ցանկանում եմ նման տեսք ունենալ մթերային խանութ գնալիս», «Քիմ, կատակո՞ւմ ես»,- օգտատերերը գրել են մեկնաբանություններում։

https://style.news.am/arm/news/56784/erkrpagunery-zarmacats-en-qim-qardashyany-cuyc-e-tvel-inch-hagustov-e-khanut-gnum.html

Be the first to comment on "Երկրպագուները զարմացած են. Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչ հագուստով է խանութ գնում"

Leave a comment

Your email address will not be published.


*