Կծու պղպեղը նպաստում է կալորիաների այրմանը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Պղպեղը պատկանում է մորմազգիների ընտանիքին (պտուղները խոշոր և գունավոր են), ունի մոտ 700 տեսակ, որոնցից մի մասը աճեցվում է պտուղներից կծու համեմունքներ պատրաստելու նպատակով, օրինակ՝
Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։
Պտղին կծվություն է հաղորդում ալկալոիդային կապսաիցին նյութը։ Չոր կարմիր պղպեղում մոտ 2 տոկոս կապսաիցին կա։ Կծու կարմիր պղպեղը նաև A և C վիատմիններ, շաքար, սպիտակուց և հանքանյութեր է պարունակում, ուստի այն շատ օգտակար է։ Այս պղպեղում առկա կապսաիցինը բարելավում է արյան շրջանառությունը։
Կարմիր կծու պղպեղում պարունակվող ալկալոիդները նպաստում են օրգանիզմում սերոտոնինի սինթեզին, ինչի ազդեցությամբ ուրախության զգացողություն է առաջանում։ Այս պատճառով կծու պղպեղ օգտագործել խորհուրդ է տրվում ընկճախտի հակում ունեցող մարդկանց։
Ամենահայտնի կծու պղպեղներից մեկը՝ չիլին, նպաստում է կալորիաների այրմանը. այն խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Ցանկացած ուտեստի մեջ մի քիչ չիլին մոտ 45 կալորիա է այրում։ Այն օգտագործվում է ախորժակը, արյան շրջանառությունը, մարսողությունը բարելավելու և տաքացնող քսուքներ պատրաստելու համար։
Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Այս բանջարեղենը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլև բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։
Քաղցր պղպեղը հատկապես օգտակար և կարևոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։
https://hayacq.com/5767—.html

Be the first to comment on "Կծու պղպեղը նպաստում է կալորիաների այրմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*